24.11.2024
Երևանում շոյեց մեր ականջները, հասավ Բաքու՝ «հիշեց»
prev Նախորդ նորություն

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ խաղաղ թրքացումից

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ խաղաղ թրքացումից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը․


«Պատերազմներն այսօրվա ու առհասարակ աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։ Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։ Հետեւաբար, պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ ոտքի տակ չընկնելու համար։


Նիկոլն ինձ հիշեցնում է տխրահռչակ Չեմբեռլենին,որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ,բայց ստացավ ոչ միայն անարգանք,այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։


Նիկոլը խաղաղություն չի բերելու,նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պատերխազմ ու պարտություններ։


Հ.Գ. 5 տարի է բացատրում եմ, գոռում եմ՝ լսեք էլի..


Հետո չասեք ՝բա ինչու՞ բան չէիք ասում։


2018-ին էլ էինք Աժ ամբիոնից զգուշացնում, բայց հորթի հրճվանքով «3 միլիոնն ընդդեմ 55» էիք գոռում։


Հետո տեսաք ինչ եղավ՝ գոռացողներին հազարներով տարավ թուրքի բերան ու կործանեց»։