Բաքուն Հայաստանին մատնացույց է անում բանակցությունների նոր ձևաչափ
Հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը միշտ բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, Ադրբեջանն աջակցել է երկկողմ հիմքով բանակցություններին, այդ թվում՝ երրորդ, անաչառ կողմի մասնակցությամբ:
«Թուրքիան նաև Հայաստանի հետ հարևան է։ Որպես տարածաշրջանային երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանը։ Եթե Հայաստանը շարժվի այս տրամաբանությամբ, ապա նրան ձեռնտու կլինի տեսնել Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա որոշումը Հայաստանի սեղանին է: Վերջին շրջանում Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նա։