20.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանից վերադարձած 32 ռազմագերիներն անցել են նախնական բուժհետազոտություն

Նախօրեին Ադրբեջանից վերադարձած 32 ռազմագերիներն անցել են նախնական բժշկական հետազոտություն: Նրանցից ոչ ոք բուժկենտրոն չի տեղափոխվել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրոույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նա նշեց, որ տղաները նախնական բժշկական հետազոտություն են անցել «Մուրացան» հոսպիտալում, բոլորի կարիքները գնահատվել են, ինչ հետազոտության կարիք եղել է՝ իրականացվել է հոսպիտալում։ Այս պահին քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխված անձինք չկան:


«Բուժման կամ լրացուցիչ հետազոտության կարիք դեռ չկա»,- հավաստիացրեց նախարար Ավանեսյանը։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվեց մինչև 2036 թ.
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար