21.04.2025
Դարձյալ խոշոր չափերի թմրամիջոցի իրացում Տելեգրամում. հարուցվել է քրեական հետապնդում
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը:


«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը կալանավորների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրին հասնելու հստակ հանձնառության մասին է:


Հյուսիսատլանտյան դաշինքը վճռականորեն աջակցում է այդ ջանքերին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - գրել է Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում:


 

ՀՀ-ն և ԵՄ-ն կարևորել են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան