24.11.2024
Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ի վերջո, «գինը» վճարվելու է Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


"Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: Հատկապես ուշագրավ է Բլինքեն- Ալիև զրույցի պարագան, եթե հաշվի առնենք Բաքվում մոլեգնող հակաամերիկյան կամպանիան:


Արդյո՞ք Ալիևը վերանայելու է իր դիրքորոշումը ԱՄՆ «կողմնակալ միջնորդության» վերաբերյալ, թե՞ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծացնելու է իր «գինը»: Իսկ գուցե ռուսական գործո՞նն էր Ալիևն օգտագործում՝ Վաշինգտոնում իր «գինը» մեծացնելու նպատակով:

Դժվար է այս հարցերին միանշանակ պատասխան տալ, բայց մի բան հստակ է՝ աշխարհաքաղաքական երկու կենտրոններն էլ, ի վերջո, Ադրբեջանին «գին» վճարելու են՝ Հայաստանի հաշվին":