24.11.2024
ՊԵԿ-ը հունվար-հոկտեմբեր ամիսներին ապահովել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ
prev Նախորդ նորություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով. Փաշինյան

Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով:


Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Իհարկե, այդ գործընթացը, բնականաբար, մենք սպասում էինք, որ պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպենք:


Իհարկե, կան օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն, այստեղ նաև մեզ բոլորիս՝ Կառավարությանը և պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք: Այդ պրոցեսը կգնա բնականոն:


Նաև շնորհակալ եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում, որ ճշգրիտ պետք է լինի ամեն ինչ իրավական տեսակետից: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:


Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հումանիտար կենտրոնի աշխատանքների շրջանակներում սպասվում է նաև 50+50 ծրագրի իրագործումը:


«Հետագայում արդեն նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,- ասաց վարչապետը: