22.11.2024
Զբաղված են «ջուր պղտորելով»․ «Փաստ»
prev Նախորդ նորություն

Եթե Եվրախորհրդարանում հոտընկայս ծափահարում են, ուրեմն ընտրել եք ձեր երկրի կործանման ուղին

Եթե Եվրախորհրդարանում ձեզ` հետխորհրդային երկրին, հոտընկայս ծափահարում են, ուրեմն դուք ձեր երկրի համար ընտրել եք կործանման ուղին և ձեր հասարակությունը պետք է պատրաստվի մեծ աղետի։ Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

"Իսկ եվրոպացիք անկեղծ են, քանի որ ծափահարում են այն գործչին, որն իր երկիրը որոշել է մատաղ անել ու զոհաբերել եվրոպացի և ԱՄՆ գործընկերների շահեր սպասարկելուն",- գրել է Ղևոնդյանը։


Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանը ավարտեց ծափերով: Ելույթը, ինչպես միշտ, լի էր հակառուսական շեշտադրումներով, Բաքվի հետ խաղաղություն հաստատելու հայտարարություններով և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին հայտարարություններով: