22.11.2024
Իրական խնդիրն, ըստ էության չի փոխվել՝ հաղթել ու կազմալուծել թշնամուն. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Հանուն «սրբազան» նպատակի՝ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Եկեք սառը, «չոր» հաշվարկով նայենք ինչ մեզ տվեց, այսպես կոչված, բրյուսելյան հարթակը:

Անցած տարվա հոկտեմբերի 6-ին ստորագրվեց, այսպես կոչված, Պրահայի քառակողմ հայտարարությունը, որով հակամարտության երկու կողմերից մեկը՝ Հայաստանը, ճանաչեց ԼՂ պատկանելիությունը Ադրբեջանին: ԼՂ խնդիրը դարձավ Ադրբեջանի «ներքին հարց», ինչից կարճ ժամանակ հետո Արցախը շրջափակվեց ու այս պատմությունն իր ողբերգական ավարտին հասավ այս տարվա սեպտեմբերի 19-20-ին:

Գրանադայում դարձյալ տեղի ունեցավ քառակողմ հայտարարություն:

Նոր հայտարարության «առանձնահատկությունն» այն է, որ դրան Ալիևը չի մասնակցել՝ թողնելով, որ այս անգամ Փաշինյանը միակողմանի պարտավորություններ ու պատասխանատվություն ստանձնի:

Դրան անմիջապես հաջորդեց Ալիևի հավակնոտ հայտարարությունը անկլավների մասին:

Գրանադայի հայտարարության ողբերգական հետևանքն էլ է կանխատեսելի:

Եվ այս «հաղթական» դիվանագիտությունը Փաշինյանը երկու նպատակով է իրականացնում՝ ա) սեփական իշխանության երկարաձգում(կամ իր ընտանիքի համար քաղաքական ապաստանի հարցի լուծում), բ) «ռուսական լծից Հայաստանի ազատագրում»:

Վերջում կարող է պարզվել, որ հանուն այդ երկու «սրբազան» նպատակի՝ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը»,- գրել է Սուրենյանցը: