23.11.2024
Սանոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
prev Նախորդ նորություն

Չոր ու տոթ եղանակի հետևանքով Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն

Չոր ու տոթ եղանակի հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն:


Այս մասին հայտնում են «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրինությունից:


Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:


Գերատեսչությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:


Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը: