22.11.2024
Կոնգրեսական Շերմանը շնորհավորել է Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքի շրջափակման օբյեկտիվ լուսաբանումը միջազգային մամուլում կարևոր է․ ՀՀ ԱԳՆ

Միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։


Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։


«Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»,- նշել է Բադալյանը: