24.11.2024
«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին.  Թևանյան
prev Նախորդ նորություն

Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք

Գյումրին ճանաչվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք, որտեղ կանցկացվի նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Նման որոշում կայացավել է Մինսկում կայացած ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստում:


Բացի այդ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ղեկավարումը կընդունի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից: