Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր
Քանի որ 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ ընթացիկ տարվա հունիսի 15-ից լրիվությամբ դադարեցված են նաև հումանիտար բեռնափոխադրումները, Արցախում առաջացել է կանխիկ դրամի խնդիր:
Այս մասին հայտնում են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:
"ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության ծրագրերն իրականացնելու, աշխատավարձերն ու թոշակները վճարելու և կանխիկ դրամաշրջանառության ներքին ընթացքն ապահովելու համար խնդրում ենք բանկային հաշիվներում պահվող դրամական միջոցները կանխիկացնել ըստ անհրաժեշտության (ներդրված է նաև կանխիկացման սահմանաչափ), իսկ ազատ կանխիկ միջոցները պահել բանկային հաշիվներում:
Խնդրում ենք աջակցել պետությանը, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել Արցախի ժողովրդի առաջ ծառացած ծանր մարտահրավերները", - ասվում է հաղորդագրության մեջ: