25.11.2024
Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ճիշտ ուսումնասիրել պատմությունը. Բաբայան
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ. 6 ամիս է Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է

ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վեցամսյա շրջափակմանը․


«6 ամիս է Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է: Շարունակվում է Լեռնային Ղարաբաղում 120,000 մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խիստ սահմանափակումները, ներառյալ՝ 30,000 երեխաների համար վնասակար հետևանքները: Այս ամենը տեղի է ունենում, չնայած Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռին և միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին»,- ասված է գրառման մեջ։