26.11.2024
Իմ ընտանիքի անդամները հարկատուների հաշվին ինքնաթիռի և մետրոյի տոմս չեն գնել. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Գայանե Հակոբյանն ազատ արձակվեց. ի՞նչ վճռեց դատարանը

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, դատապարտվեց ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։


Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում. Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 11 ամիս ժամկետով։ Փորձաշրջան սահմանվեց 1 տարի ժամկետով։


Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվեց, նա դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղը Գայանե Հակոբյանի նահատակված որդու՝ Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է և նա, փաստացի, հնարավորություն ստացավ գնալ Եռաբլուր: