21.04.2025
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
prev Նախորդ նորություն

Պայմանագիր է ստորագրվել Հանրայինի նոր հեռուստաստուդիայի կառուցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև հունիսի 2-ին ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունից, ի դեմս ՀՀ կառավարության՝ հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՉԺՀ կառավարության կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարությունը։


Պայմանագիրը վավերացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։


Կառուցվելիք 8-րդ տաղավարը լինելու է Հայաստանի անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում։


 


 


 


 


 

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար