23.11.2024
Կոռումպացված, կաշառակեր հայը պե՛տք է ենթարկվի մահապատժի. Ասրյան
prev Նախորդ նորություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։


Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով:


Գնահատվել է նաև գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։


Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն այս պահի դրությամբ հաստատել է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերության փաստը։ Հայաստանի իրավապաշտպաններն ավելի մեծ թվի մասին են ահազանգում՝ 80 անձի մասին։