Արմեն Գրիգորյանը Էստոնիայում է. ի՞նչ հանդիպում է ունեցել
Էստոնիայի Հանրապետություն աշխատանքային այցիս ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։
"Գործընկերներիս եմ ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան։
Կարևորել ենք Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացները",-Ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը: