27.11.2024
Արցախի Ազգային Ժողովի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը դժգոհ է. ո՞րն է պատճառն այս անգամ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով յուրաքանչյուր երեքշաբթի դատական նիստեր անցկացնելու վերաբերյալ դատավորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջինիս կողմից խախտվեց այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով: Այս մասին ասված է Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ:


«2023 թվականի փետրվարի 21-ին դատական նիստ նշանակելու փոխարեն դատական նիստ է նշանակվել 2023 թվականի փետրվարի 28-ին:


Ստացվում է, որ Դավիթ Տոնոյանը և նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք պետք է շարունակեն մնալ կալանքի տակ այս անգամ էլ դատավորի վերապատրաստվելու պատճառով, ինչը որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից»,- ասված է հայտարարության մեջ։