24.11.2024
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հավաք-խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։


Հավաք-խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, քննարկվել են 2022 թվականին զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների վիճակագրությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքներին, դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման նոր ծրագրերի և չափորոշիչների կիրառմանն առնչվող, ինչպես նաև այլ թեմաներ։