20.04.2025
Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի
prev Նախորդ նորություն

Տագնապի ազդանշանով Երևան-Մոսկվա մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում

Hawker 800A մասնավոր ինքնաթիռը, որը երեկ՝ դեկտեմբերի 18–ին, Երեւան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է տվել, տեխնիկական խնդրի պատճառով վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։


«Դա մասնավոր փոքր ինքնաթիռ էր, որը Հայաստանի օդային սահմանը հատել է, ապա Ադրբեջանի օդային սահմանում բորտի հրամանատարը հայտնել է, որ տեխնիկական խնդիր կա եւ որոշել է վայրէջք կատարել Մախաչկալայում։ Ինքնաթիռում 3 անձ է եղել, արտառոց բան չի եղել»,– փոխանցեցին Քաղավիացիայի կոմիտեից։


 


 

Ամրապնդել ու զարգացնել. ՌԴ հետ հարաբերություններից է կախված ՀՀ անվտանգությունը. քննարկում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար