24.11.2024
Մինչև կյանքի վերջին օրը նա անդավաճան մնաց իր կուսակցության դավանած գաղափարախոսությանը
prev Նախորդ նորություն

Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ փոխվարչապետ

Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց նոր փոխվարչապետի անունը.

"Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,- հայտարարեց Փաշինյանը:


Հիշեցնենք, օրերս ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հրաժարական ներկայացրեց փոխվարչապետի պաշտոնից: