20.04.2025
Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի և Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի շուրջ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը:


«Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ:


Գուտերեշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը` համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:


Գլխավոր քարտուղարը հաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման պահպանվող ջանքերին:


 

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար