22.11.2024
Հռչակագրում, նախ, ամրագրված է ազգային ինքնորոշման իրավունքը. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի դեմ նոր շանտաժի փուլի մեկնարկը տրված է. Աբրահամյան

Ադրբեջանի տեղեկատվական ճակատում Հայաստանի նկատմամբ բառապաշարը սրվում է։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու շարունակում.

"Թե այս հանգամանքը ինչքանով է կապված առաջնագծում սպասվող նոր զարգացումների հետ, դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ սա Հայաստանի դեմ նոր շանտաժի այս փուլի մեկնարկ է՝ միանշանակ է։

Որքան, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կուլմինացիան մոտենում է, այնքան իրադարձություններն առավել անկանխատեսելի ընթացք են ստանում",- գրել  է ընդդիմադիր պատգամավորը։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ևս մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ևս ահազանգել էր, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար: Պատգամավորը տեղեկացրել էր, որ հրատապ գրություններ է հասցեագրել միջազգային գործընկերներին: