23.11.2024
ՀՀ դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է. նախագահ
prev Նախորդ նորություն

«Արցախբանկ»-ից գումար են հափշտակել. գործադրվել է համակարգչային տեխնիկա

Նոյեմբերի 14-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել`Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի 41-ամյա բնակիչ Ա. Գ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը համացանցով` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր և 36-ամյա կնոջ՝ Ռ.Գ.-ի անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշիվներից, առանց իրենց իմացության ընդհանուր՝ 575.000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Գ.-ի անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին։


Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ն: Նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով գումարը հափշտակվել է, որի արդյունքում ամուսիններին պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։


ՏԿՀԴՊ վարչությունը ևս մեկ անգամ հորդորում և զգուշացնում է քաղաքացիներին. Կիբերհանցագործություններից ապահովագրելու նպատակով`գաղտնի պահել բանկային քարտի ծածկագիրը, համակարգչային տիրույթում ցուցաբերել զգոնություն։