8.04.2025
Արցախից տեղահանվածներին ՀՀ-ում քվեարկելու հնարավորություն կտրվի՞
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը ԵԱՀԿ պատվիրակներին պատմել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին

Պաշտպանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել հաստատության մանդատը, անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդներին, ներկայացրել խորհուրդների ձևավորման նպատակներն ու գործառույթները:


Իր խոսքում Գրիգորյանը անդրադարձել է ՄԻՊ-ի կառուցվածքին, աշխատանքների ուղղություններին, կարևորել նաև մարզային ստորաբաժանումների աշխատանքը:


Այնուհետև պատասխանել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների հարցերին՝ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների, ՀՀ-ում մարդու իրավունքների մարտահրավերների, խոսքի և հավաքների ազատության, կանանց իրավունքների հետ կապված:


Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները, անդրադարձել դրանցում ներկայացված փաստերին՝ խոսելով ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի մասին:


Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցները ներկայացվել են միջազգային կառույցներին և դերակատարներին:

Նախարար. 500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը