7.04.2025
ԱԱԾ. 25.000 դոլարի դիմաց կազմակերպվել է ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը ԱՄՆ
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին:


Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, խմբի անդամների խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ և ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:


Կողմերը կարևորել են ինչպես ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել դրանց գործունեությանը։ Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է համագործակցության նման ձևաչափերի ներուժը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը:

Արցախից տեղահանվածներին ՀՀ-ում քվեարկելու հնարավորություն կտրվի՞
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը