24.11.2024
«Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանը լայն լիազորություններ կարող է ունենալ
prev Նախորդ նորություն

Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ. Շարմազանով

Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ։


Այս մասին հիշեցնում է Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:


"Դեռեւս 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է մի հայտարարություն-կապիտուլյացիա, որի 9-րդ կետը նախատեսում է ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությամբ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի հաստատում Հայաստանի տարածքով։


Սա ի՞նչ է, միջանցք չէ՞։


Անունն ի՞նչ ուզում եք դրեք, բայց այն միջանցք է, քանի որ վերահսկվելու է այլ պետության կողմից։


Այսքանից հետո ի՞նչն է Զատուլինը սխալ ասել, որ Նիկոլը միջանցքին համաձայնվել է։


Շատ էլ ճիշտ է ասել:


Սա էլ փաստը։


Կարդացեք, կապիտուլյանտներ:


«Разблокируются все экономические и транспортные связи в регионе.
Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.


По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана».


09.11.2020


Հայաստանի անունից ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։


Հիշմա էլ եկել ինքնիշխանությունից են խոսում, նատօաթուրքական օրակարգի կամակատարներ", - գրել է Շարմազանովը։