24.11.2024
Իրանի ու ՌԴ-ի համագործակցությունը տեղափոխվում է նաև Հայաստան. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Իրան-Թուրքիա հնարավոր պատերազմ է ուրվագծվում. Ստեփան Դանիելյան

Ուկրաինայում պատերազմի սառեցման գործընթաց է կարծես թե սկսվում, թեկուզ ժամանակավորապես, սակայն փոխարենը Իրան-Թուրքիա հնարավոր պատերազմ է ուրվագծվում։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:


Նրա կարծիքով, սա չի նշանակում, որ այդ պատերազմն անխուսափելի է, բայց հավանականությունը գնալով աճում է, հատկապես, որ դրանով Թուրքիան ու Իրանն են միմյանց ոչնչացնելու ու դրանով թուլանալու, ինչն Արեւմուտքի համար փայլուն տարբերակ է։


"Պատերազմը կարելի է նաեւ այնպես կազմակերպել, որ կողմերը դրան մասնակցեն իրենց կամքից անկախ։ Այս երկու պրոցեսները կարող են միմյանց հետ փոխկապակցված լինել։ Արեւմուտքը երկու նման պատերազմի, թեկուզ միջնորդավորված, պոտենցիալ չունի ու հնարավոր է, որ մեկը սկսելու համար, մյուսը պետք է սառեցվի։

Սա, բնականաբար, ընդամենը ենթադրություն է, բայց հիմքեր ունեցող։ Առաջին պլան  կարող է գալ քրդական գործոնը, միաժամանակ ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Իրանում",- գրել է քաղաքագետը։