1.07.2025
Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց ԱԳՆ պաշտոնում
prev Նախորդ նորություն

Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնո՞ւմ

«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին: Այս մասին տեղեկացնում է պատգամավորի օգնական Վարդան Քոչարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ուրիխանյանը «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորը երկու շաբաթ անց պետք է վերահաստատի իր հրաժարականի դիմումը կամ այն ետ վերցնի:


Կառավարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով