26.11.2024
ՆԱՏՕ-ն ու Արեւմուտքը որտեղ «քիթները խոթեցին»՝ երկրները կա՛մ կործանվեցին, կա՛մ մասնատվեցին
prev Նախորդ նորություն

Ինչ նպատակով է իրանական զինուժը Արաքսի վրա ժամանակավոր կամուրջներ տեղակայում

Իրանական հեռուստաալիքները կադրեր են տարածել Արցախի Հանրապետությունից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտու մոտակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում իրանական զինուժի կողմից Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման մասին։


Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ ըստ զորավարժության սցենարի՝ դրանց միջոցով իրանական զորամիավորումները պետք է նաև անդրսահմանային գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին։


"Ուշագրավ է նաև, որ զորավարժությունների քարոզչական աջակցության նպատակով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից օրերս թողարկված անիմացիոն տեսահոլովակում ցուցադրվում էր Արցախից բռնազավթված Քարավազի (Խուդափերինի) պատմական կամրջի մոտակայքում ռազմական նպատակներով ժամանակավոր կամրջի տեղակայում, որն ուղեկցվում էր Ղուրանից մեջբերմամբ ջրերը ճեղքելու և փարավոնի տոհմը կործանելու մասին",- գրել է Ոսկանյանը։