26.11.2024
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների
prev Նախորդ նորություն

ՀՀ ԳՇ պետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը սահմանամերձ շրջաններում

Սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:


Տեղի է ունեցել Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի մանրամասն քննարկում։ Քննարկվել են նաև կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները ստեղծված իրավիճակում։


Հիշեցնենք, Զասը Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման՝ առկա իրավիճակը գնահատելու, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույց պատրաստելու և հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկներ մշակելու առաքելությամբ։