27.11.2024
ԱԳ նախարարը Սամանթա Փաուերին ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի մանրամասները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել. ՊՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կա մեկ վիրավոր:

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: