23.11.2024
Միրզոյանը Խովաևին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Անհրաժեշտ է լիարժեք և կայուն հրադադար. Շառլ Միշելը կապի մեջ է Փաշինյանի և Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։


«ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարին խնդրել է այցելել Բաքու եւ Երեւան՝ աշխատելու իրավիճակի հետագա սրացումը կանխելու ուղղությամբ:  Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները տագնապալի են։ Անհրաժեշտ է լիարժեք և կայուն հրադադար. կայունությանն ու խաղաղությանն այլընտրանք չկա»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։