27.07.2025
Ադրբեջանն այսօր Հայաստանին ևս հինգ հայ ռազմագերի կվերադարձնի
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ Ֆիլիպ Ռիքերին ուղեկցել են ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:


Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:


 

Արցախի ապագայի հարցը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ, այլ համայն հայության. Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին