26.11.2024
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից ժամանած բժիշկը Ստեփանակերտում վիրաբուժական միջամտություններ կիրականացնի

Սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա):


Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։


Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել Հանրապետական բժշկական կենտրոն և խորհրդակցել տեղի բժիշկ-նեյրովիրաբույժ Գ. Գյուլիշանյանի հետ: