26.11.2024
ԵՊՀ-ն ՀԱԷԿ-ի համար կպատրաստի բարձր որակավորում ունեցող մասնագետներ
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը Երևանում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին Երևանում։


Դեսպանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տևական խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: