26.11.2024
Ղարաբաղի շուրջ անվտանգության իրավիճակն ամենազգայուն հարցերից է. Փաշինյանը՝ Պուտինին
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:


Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Կարևորում եմ աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ բազմաշերտ հարաբերությունների առավել զարգացումը և ընդլայնումը:


Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք երկկողմ օրակարգը՝ ուրվագծելով հետագա համագործակցության նոր ուղղություններ:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: