23.11.2024
Ղարիբաշվիլին և Փաշինյանը կմասնակցեն նոր ճանապարհային կամրջի բացմանը
prev Նախորդ նորություն

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ:


«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր Ռուբինյանը իր Twitter-յան միկրոբլոգում։


Արձագանքելով Ռուբինյանի ցավակցությանը՝ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել.


«Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, հարգելի պարոն փոխխոսնակ»։