24.11.2024
Պատասխանատվությունից փախուստի դիմելը իշխանության մոտ ամենալավն է ստացվում. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Բերձորի հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը. Ոսկանյան

Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել՝ էլ ավելի լկտիացնելով ոսոխին։ Այս մասին գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը:


"Նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարությունը և դրան հաջորդած ու արդեն Բերձոր հասած հայկական սրբազան հողի շարունակական հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը։


Իրենց հարգող ազգերը գոնե արձանագրում են նման ամոթալի էջերը և պատրաստվում կորուսյալ տարածքների վերանվաճման։


Իսկ այդ վերանվաճման պատրաստությունը պետք է սկսել այսօրվանից՝ առնվազն մոտակա տարիներին գոնե թշնամական բնակության և ամրապնդման համար անպիտան դարձնելով դավադրաբար հանձնվող բոլոր տարածքները"։