26.11.2024
Օգոստոսի 14-ին Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 2 միլիոն 961 հազար 900 մարդ

Հայաստանում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 2 միլիոն 961 հազար 900 մարդ: Նրանցից 1 միլիոն 564 հազար 500-ը կին են, 1 միլիոն 397 հազար 400-ը՝ տղամարդ: Քաղաքներում բնակվում է 1 միլիոն 890 հազար 200 մարդ, իսկ գյուղերում՝ 1 միլիոն 071 հազար 700 մարդ:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, բնակչության ընթացիկ հաշվառումն իրականացվում է 2011թ. մարդահամարի հիմքով:


Հայաստանում 2022թ. հունվար-հունիսին, ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 111.3 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 108.0-ի համեմատ: Հանրապետությունում 2022թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 278 դեպք` 2021թ. հունվար-հունիսին արձանագրված ամուսնալուծության 246 դեպքի համեմատ:


2022թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 7 հազար 926 ամուսնություն և 2 հազար 207 ամուսնալուծություն: Ծնվել է 16 հազար 511, մահացել՝ 14 հազար 679 մարդ. բնական հավելաճը կազմել է 1 832:


2022թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.1 տոկոսը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.4 տոկոսը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 15.5 տոկոսը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Հայաստանի 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 585 մարդ (245 տարեց և 340 0-15 տարեկան երեխա):


ՀՀ վարչատարածքային բաժանման հիմքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներն են, որոնց համաձայն ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզերի և Երևան քաղաքի: Հայաստանում կա 49 քաղաք և 953 գյուղ: