21.04.2025
Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով ՀՀ հետ կապի Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. ԱԽՔ
prev Նախորդ նորություն

Օրվա իշխանությունների համար վերջ չկա աննախադեպ ապօրինություններին. Վարդևանյան

Տարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ու իր թիմակիցները 2010 թվականից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո և այլն»: Այս մասին գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

"Տարիներ անց այդ անձը ու իր թիմը դառնում են իշխանություն, իսկ նույն «դատավորը», ում բնութագրում էին «խամաճիկային դատարան», ոչ միայն շարունակում է որպես դատավոր հանդես գալ, այլ հավակնում է Դատարանի նախագահ լինել, ու դրա համար կալանավորում է բոլորին: Այդ մարդու նիստի ժամանակ մարդու մահ է լինում, իսկ ինքը չի փոխվում:


Այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատախազը, մեղադրանքի պատասխանատուն ՉԻ ԱՌԱՐԿՈւՄ այլ խափանման միջոցի կիրառմանը, բայց «դատավորը» կալանավորում է: Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նման իրավիճակում, երբ անձն ազատվել էր կալանքից չի թույլատրում առանց ՆՈՐ հանգամանքի կրկին կալանավորել, բայց դա էլ է անտեսվում:

Փաստ է` օրվա իշխանությունների համար, վերջ չկա աննախադեպ ապօրինություններին..",- գրել է պատգամավորը:


Հիշեցնենք, դատարանն այսօր 3 ամսով կալանավորեց Ավետիք Չալաբյանին:


 

Վահագն Խաչատուրյանն ու Վահրամ Դումանյանը քննարկել են կրթական համակարգի բարեփոխումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ