25.11.2024
Վախկոտ իշխանություններ. ազատություն բոլոր քաղբանտարկյալներին. Վանեցյան
prev Նախորդ նորություն

Քաղաքացիները անցել են ՄԻԱՎ֊ի, հեպատիտ Բ֊ի և Ց֊ի անանուն թեստավորում

Հուլիս 27֊ին և 28֊ին, հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված, Ւնֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, "Սպիդ ինֆոսվյազ" տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ և ՄԱԿ֊ի կողմից ֆինանսավորվող "ՄԻԱՎ֊ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում" ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր հանրային միջոցառումներ Աբովյան, Սպիտակ և Երևան քաղաքներում։


Հանրային միջոցառումների անցկացման նպատակն էր անցորդներին տրամադրել տեղեկատվություն հեպատիտի փոխանցման ուղիների, դրա կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորության վերաբերյալ` միաժամակ հնարավորություն տալով կենտրոնի շարժական կլինիկաներում անցնել ՄԻԱՎ֊ի, հեպատիտ Բ֊ի և Ց֊ի, սիֆիլիսի անվճար, անանուն թեստավորում։

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված թվով 4 հանրային միջոցառումների ընթացքում թեստավորվել է 279 քաղաքացի և օտարերկրացի։