22.04.2025
Պաշտպանական թիմը վճռական է շարունակելու իր պայքարը՝ Չալաբյանի լիարժեք արդարացման համար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հերթական անգամ, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից։


Խոսքը, մասնավորապես, այն վայրերի մասին է, որտեղ իբրև թե պայթուցիկներ տեղադրված լինելու մասին նախօրեին ԱԻՆ-ը կեղծ ահազանգեր էր ստացել՝ «Զվարթնոց օդանավակայան», Երևանի մետրոպոլիտենի  կայարաններ, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Ազգային ժողովի շենքեր։


ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է հետևել տեղական մամուլին, խուսափել մարդաշատ վայրերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքին իրենց անվտանգության մասին, տեղյակ լինել շրջապատող միջավայրից:


 


 

Բազմաթիվ արհավիրքների միջով անցած հնամյա եզդի ժողովուրդը վերածնվելու է. Վանեցյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան