20.04.2025
Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց. Ադրբեջանը կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ

Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

"Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան",- ասված է ՊՆ հայտարարության մեջ։

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար