23.11.2024
Նիկոլը երեկ թքեց Ռուսաստանի վրա. Նաիրա Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Վաղարշակ Հարությունյանը մինչ օրս ՌԴ Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը

2022 թվականի հունվարի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան նշանակված Վաղարշակ Հարությունյանը, ով այդ պաշտոնում նշանակվել է իբրև պարգև` Հայրենիքը թշնամուն հանձնելու գործում Նիկոլ Փաշինյանին օժանդակելու հանցանքների համար, մինչ օրս Ռուսաստանի Դաշնության Նախագահին չի հանձնել իր հավատարմագրերը, հետեւաբար, համաձայն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, նրա դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում, դեռևս պաշտոնապես չի մեկնարկել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը:


«Հատկանշական է, որ այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնություն իր միակ պաշտոնական այցն է կատարել Նիկոլ Փաշինյանը, ով ևս մեկ անգամ Ռուսաստան է այցելել աշխատանքային այցով` ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։


Եվս մեկ աշխատանքային այց կատարել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, որին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի դեսպանը Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպումներին մասնակցելու իրավունք չունի, քանի դեռ նրան չի հանձնել իր հավատարմագրերը։


Դա չի խանգարել նրան այդ ընթացքում բազմաթիվ սկանդալների կենտրոնում հայտնվելու, ծաղրի և հեգնանքի առարկա դառնալու համար, ինչը շատ տիպական է ներկա իշխանություններին և մեր երկրին ընդհանրապես»։