25.11.2024
Պարզ թալան. ԿԲ–ն օլիմպիական հանդարտությամբ է հետևում դրամի «ուժեղացմանը». Թևանյան
prev Նախորդ նորություն

Պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը թե՞ բարդացրեց. Աշոտյան

Կարծիքներ եմ տեսնում երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։ Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։ Այս մասին գրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շարունակելով.


"Դնելով մի կողմ բոլոր աշխարհաքաղաքական հարցերը՝ առաջարկում եմ մի պարզ վերլուծություն։

Մինչեւ պատերազմ նման կարգավիճակ ստանալու համար Ուկրաինային պետք էր ընդամենը արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։

Երեկ կայացած որոշման ապագայի հետ կապված ԵՄ պաշտոնյաները բանաձեւել են Ուկրաինայի անելիքները հետեւյալ կերպ.

1. Կանգնեցնել պատերազմը։
2. Վերականգնել երկիրը։
3. Արագացնել եւ արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։

Հիմա դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը թե՞ բարդացրեց",- գրել է Աշոտյանը։