«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Վերջին շրջանում հանրային տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստանն Արցախին կապող միակ հուսալի և երաշխավորված տրանսպորտային ուղու՝ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով անցնող միջանցքի հարցը։ Մեզ ներկայացվում է դրա «այլընտրանք» հանդիսացող այլ ճանապարհի շահագործման հնարավորությունը։
«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը անթույլատրելի և անընդունելի է համարում Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի երաշխիք հանդիսացող այդ միջանցքի որևէ աշխարհագրական կամ կարգավիճակային փոփոխություն՝ այն դիտարկելով իբրև հետագայում Արցախի և Հայաստանին միջև ֆիզիկական հաղորդակցության խափանման վտանգ, որը կարող է հանգեցնել Արցախի հայաթափման և Արցախում ապրող մեր հայրենակիցների բնաջնջման։
Հարկ է նկատել, որ Հայաստանի վարչապետի, Ռուասաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է միայն Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով, հետևաբար այդ միջանցքից դուրս ցանկացած այլ ճանապարհ դառնալու է Ադրբեջանի պարտավորություններից դուրս և գտնվելու է բացառապես ադրբեջանական տիրապետության ներքո՝ հաշվի առնելով, որ դրա մեծ մասն անցնելու է Ադրբեջանի կողմից վերահսկողվող տարածքով և կառուցվել է Ադրբեջանի կառավարության միջոցներով։
Վերոհիշյալ հայտարարությամբ ցանկացած նոր երթուղու կառուցումը կարող է իրականացվել բացառապես կողմերի համաձայնությամբ, իսկ հայկական կողմի համար այլ երթուղի, քան Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ գործող «կյանքի ճանապարհն» է, որևէ պարագայում չի կարող լինել ընդունելի։
«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնություն՝
Արամ Սարգսյան Հայաստանի Դեմոկրատական տնտեսագիտության դոկտոր, կուսակցության նախագահ պրոֆեսոր,
Հրանտ Բագրատյան«Ազատություն» կուսակցության նախագահ
Սերգեյ Համբարձումյան – «Մոնարխ» կոնցեռնի նախագահ, ՌԴ, Մոսկվա
Հարութ Սասունյան – «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, «Արմենիա Արցախ» հիմնադրամի նախագահ
Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ
Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա
Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան
Ալեկսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր
Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր
Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ
Վահան Բաբախանյան – «Խաչմերուկ» ՀԿ նախագահ, ՌԴ,Սանկտ-Պետերբուրգ
Արմինե Օհանյան – «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր
Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ
Անժելա Թովմասյան - «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր
Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ
Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ
Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ
Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ
Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ
Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ
Արամ Մխոյան - ԱՀ նախկին գյուղնախարար
Գառնիկ Ասատրյան – ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բան․գիտ․դոկտոր, պրոֆեսոր, իրանագետ
Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան
Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր
Վալերի Ավանեսյան – պատմական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս
Սոկրատ Խանյան – բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի համալսարանի դասախոս
Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ
Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ
Տաթևիկ Գևորգյան – իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս
Գեորգի Սահակյան – ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս
Ստեփան Դադայան – պատմական գիտությունների թեկնածու, Արցախի համալսարանի դասախոս
Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ
Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ
Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ
Ժասմինա Թելյան – «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ
Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ
Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ
Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ
Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ
Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ
Մեսրոպ Եղիազարյան – ՀՅԴ կուսակցության անդամ
Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր