17.10.2025
Կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՀ հետ համագործակցությունը. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության որոշման համաձայն՝ 2022թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով:


Ըստ այդմ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:


Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան