24.11.2024
Վրաստանի խորհրդարանի նախագահը կողմ է երկրում ԱՄՆ ռազմաբազայի տեղակայմանը
prev Նախորդ նորություն

Le Monde. G20-ի գագաթնաժողովը դարձավ Պուտինի հաղթական վերադարձը միջազգային ասպարեզ

Չինաստանում անցկացված G20 գագաթաժողովը դարձավ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթական վերադարձը միջազգային ասպարեզ, գրում է ֆրանսիական Le Monde թերթը:

Նշվում է, որ եթե G20-ի նախորդ երկու գագաթնաժողովներում Վլադիմիր Պուտինը հայտնվել էր մեկուսացման մեջ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ապա չինական Հանչժոույում նա անփոխարինելի զրուցակից էր:

Ըստ այդմ, Պուտինը նոր թափ է հաղորդել Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններին, որի հետ հակադիր դիրքորոշումներ ուներ նախորդ գագաթաժողովում, մասնավորպես երկու երկրների դիրքորոշումներն արմատապես տարբեր են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ճակատագրի հարցում: Նրանք անգամ նավթի արդյունահանման մասին համաձայնագիր են ստորագրել:

Եվս մեկ «անակնկալ» էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը, որի արդյունքում Պուտինն ընդունել է Օբամայի «անկեղծությունը» սիրիական ճգնաժամի լուծման որոնումների հարցում:

«Ակնհայտ է, որ այս գագաթնաժողովը ռեւանշ է Պուտինի համար: Նա գտնվում է մի վիճակում, երբ բոլորը նրան են որոնում»,-ասել է գագաթաժողովին ներկա դիվանագետներից մեկը, ով չի ցանկացել նշել իր անունը:

Պարբերականը նշում է նաեւ ռուս-չինական բարեկամությունը, որը նկատելի էր գագաթաժողովից ժամանակ: Հանչժոուում Պուտինը համերաշխություն է հայտնել Չինաստանին մի շարք հարցերում, ներառյալ Հարավ-չինական ծովում տարածքային վեճում:

Ինչ վերաբերում է Էրդողանին, դա այդ մակարդակի նրա առաջին միջազգային բանակցություններն էին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, որին հետեւել էր Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը, նշված է հոդվածում:

Գագաթաժողովին Թուրքիայի նախագահն առաջ էր տանում Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին բուֆերային գոտու ստեղծման իր ծրագիրը: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ նա դա անում էր վստահությամբ, որի պատճառը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկումն է: