25.04.2024
Մարդկանց քանակը փողոցներում աճելու է ոստիկանության վայրենություններին համաչափ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա մեղքն են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխնախարարի պաշտոն զբաղեցնելն ու ազնիվ և անբասիր աշխատելը: Այս մասին գրառում է արել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
փոխնախագահ Սամսոն Զիրոյանը:


"Իրականում՝ Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, ինչի վերաբերյալ քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած Ազգային-Քրիստոնյա քաղաքական ուժը:

Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում (1988-91 թվականներին), իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը (1992-94 թվականներին):

Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր հայրենի Սյունիքի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:

Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007թ. ստանձնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ (2007 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի մայիսը աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար)։

Հայաստանի պետական կառավարման համակարգում ևս Խաչիկ Ասրյանը հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:

Խաչիկ Ասրյանի աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն իր կոլեգաների, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան՝ առաջնագիծ, և մեկ ամիս շարունակ կատարեց իր պարտքը Հայրենիքի ու Ազգի առաջ:

Խաչիկ Ասրյանի «սխալներից» է նաև այն, որ չցանկացավ օգտվել իր պաշտոնից ու դիրքից և մի քանի հանք էլ ինքը սեփականաշնորհել, այլ խոսեց Հայաստանի հանքարդյունաբերությունն ազգայնացնելու ռազմավարական ծրագրի մասին, չմտածեց ժողովրդի վերջին շապիկը հագից հանելու մասին, այլ հայտարարեց կրթությունն ու առողջապահությունը անվճար դարձնելու անհրաժեշտության մասին:

Խաչիկ Ասրյանի հերթական աններելի «սխալը», գուցե նույնիսկ հերթական «մեղքն» այն էր, որ, ի տարբերություն շատ ու շատ կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չթաքնվեց Երևանում՝ իրենց տանը կամ էլ իրենց կուսակցության գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրից, կրկին համախմբելով իր կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի Մարտունու առաջնագիծ և կյանքի գնով պաշտպանեց ու անառիկ պահեց Արցախի Մոնթեաբերդ Մարտունին, Ճարտարը և հարակից գյուղերը:

Խաչիկ Ասրյանի մեծագույն «սխալներից» է նաև այն, որ նա երբեք չի զբաղվել Հայաստանի արտաքին՝ և՛-և՛-ի քաղաքականության քարոզչությամբ՝ հաճոյանալով թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին. Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի հետ ազնիվ, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման կոչով:

Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ու «մեղքերի» ընդամենը մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի քաղաքական ուժերը, կուսակցությունների ղեկավարները, քաղաքական գործիչները վախենում Խաչիկ Ասրյանից և փորձում սևացնել նրա անունն ու նրա առաջնորդած Ազգային-Քրիստոնյա քաղաքական ուժը":


 

Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online